Ինքնատիպ Հելոուին Բեյոնսեից. Ռեգգի եւ 80-ականների ոճ

15:32   31 հոկտեմբերի, 2016

Բեյոնսեն իր երեկույթն է կազմակերպել: Մինչ շոու բիզնեսի աստղերը զվարճանում են աղմկոտ երեկույթներին, երգչուհին իր հավաքույթն է կազմակերպել: Նա չի մասնակցում այն երեկույթներին, որոնց չի ցանկանում ներկա գտնվել:

Օրերս մենք հոդված էինք ներկայացրել Քիմ Քարդաշյանի հանդեպ Բեյոնսեի վերաբերմունքի մասին՝ եզրահանգելով, որ երգչուհին իր բնավորությունն ունի եւ ինքն է ցանկանում առաջին համարի ներքո խաղալ:

Եվ, հավանաբար, 35-ամյա երգչուհու գաղափարն է եղել ռեգգիի եւ սվեգի միախառնված ոճով Հելոուին կազմակերպելը:

Բեյոնսեն տոնը նշել է ռեփեր Ջեյ Զիի, դստեր՝ Բլյու Այվիի եւ մոր՝ Թինա Նոուլզի հետ, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում:



© NEWS.am STYLE