Ինչպե՞ս ճիշտ ընտրել սոուսները

19:11   17 նոյեմբերի, 2016

Ապրանքի փաթեթավորում

Հիշիր որակյալ սոսուսներ ընտրելու առաջին կանոնը. դրանք բոլորը վաճառվում են միայն ապակու մեջ, այսինքն՝ գեղեցիկ ապակյա շշերի մեջ: Այդպիսի փաթեթավորմամբ ավելի երկար են պահպանվում մթերքի օգտակար հատկությունները, ինչպես նաեւ՝ նրա համը եւ բույրը:

Սոուսի կափարիչը

Երկրորդ կանոնը. ուշադրություն դարձրու կափարիչին, որով փակված է սոուսը: Պլաստմասայից պատրաստված կափարիչներով կարելի է փակել միայն սոյա պարունակող սուսները, քանի որ դրանք իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ աղ, եւ կափարիչից անցնող օդը, չի կարող վնասել մթերքը: Իսկ ահա բանջարեղենային սոուսները (պղպեղով, տոմատե, դրեսինգները) պարտադիր պետք է փակված լինեն մետաղյա կափարիչով:

Ինչպե՞ս ստուգել կափարիչի հերմետիկությունը: Ցուցամատով սեղմիր կափարիչի կենտրոնը: Այդ պահին չպիտք է լսվի ճայթոց: Եթե լսվեց, նշանակում է՝ փաթեթավորումը հերմետիկ չէ:

Պատրաստման կանոնները

Որակյալ եւ օգտակար սոուսը պարտրաստվում է միայն տաք եղանակով: Այդպիսի տաք վիճակում էլ այն պետք է լցվի շշերի մեջ: Սառչելով սոուսները ծավալով փոքրանում են: Ազատված տարածքում գոյանում է վակուում: Այն կափարիչի մեջ ներքաշում է առաձգական բարակ թաղանթ: Այդպես, մթերքի մեջ ոչ մի մանրէ չի թափանցում:

Պիտակը

Երրորդ կանոնը. անպայման նայիր, թե ինչ է մտնում սոուսի բաղադրության մեջ: Որակյալ եւ լավ սոուսի մեջ չպիտի լինեն բուրավետիչներ եւ արհեստական ներկանյութեր: Միայն բանջարեղեններ եւ բնական համեմունքներ:

Արտաքին տեսքը

Չորրորդ կանոնը. ուշադիր զննիր մթերքը: Գնելով ապակյա շշերով սոուս՝ վերցրու ձեռքդ եւ նայիր գույնին: Մթերքի գույնը պետք է լինի բնական: Եթե սոուսը ձեր ուշադրությունը գրավեց վառ նարնջագույն կամ վառ կարմիր գույնով, հավանաբար նրա մեջ ներկանյութ են ավելացրել: Ողջունելի է, եթե սոուսի մեջ բանջարեղենի կտորներ են երեւում: Դրանք պետք է լինեն բնական գույնի (օրինակ՝ սպիտակ սխտոր, կանաչ սոխ, կարմիր պղպեղ): Եթե սոխի կամ սխտորի կտորները վարդագույն են, իսկ կանաչ սոխը՝ շագանակագույն, ապա մթերքի մեջ առկա է կարմիր արհեստական ներկանյութ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE