Ճանապարհորդի օրագիր. զբոսաշրջիկների անհեթեթ դժգոհություններն ու խնդրանքները

19:21   3 նոյեմբերի, 2016

Անհեթեթ դժգոհությունների եւ խնդրանքների ընտրանին կբարձրացնի ձեր տրամադրությունը, ինչպես նաեւ կպատմի, թե ինչպես են զբոսաշրջիկները, օտար երկիր այցելելով, երբեմն, իրենց կարծիքով, միանգամայն հնարավոր ակնկալիքներ ունենում:

Ժողովո՛ւրդ, այդպիսին մի եղեք...

Եվ այսպես՝ սկսենք:

Ավստրալիա այցելած ճանապարհորդներից մեկը բողոք է ներկայացրել այն բանի համար, որ Սիդնեյ ժամանելով՝ իր շուրջը թռչկոտող կենգուրուներ չի տեսել:

Հունական տուրիստական գործակալությունների նշած ամենաանհեթեթ դժգոհությունը. մի զբոսաշրջիկ բողոքել է այն բանից, որ հունական լողափերը քարերով են պատված:

Մեկ այլ զբոսաշրջիկ էլ Հունաստանում դժգոհել է ավազապատ լողափերից՝ հայտարարելով, որ այնտեղ չափազանց շատ ավազ կա:

Չինաստանում զբոսաշրջիկ կինը բողոք է ներկայացրել խանութի դեմ, որն իրեն 20 դոլարով Gucci պայուսակ է վաճառել, իսկ այն, պարզվել է, կեղծ է եղել:

Բողոքներ են եղել նաեւ, որ Հնդկաստանում ուտեստներում չափազանց շատ քարրի համեմունք կա:

Իսպանիայի փողոցներում էլ շատ են իսպանացիները:

Իսկ ի՞նչ կասեք լողափին չափազանց սպիտակ ավազի եւ ծովում շատ ձկների շուրջ բողոքների մասին, որոնք խանգարում են լողալ:

Ճանապարհորդներից մեկն էլ բողոքել է, որ իր ընկերոջ երեք սենյականոց համարը «շատ ավելի մեծ է» իր մեկ ննջարանով սենյակից, որն ինքն է ընտրել իր համար:

Եղել են նաեւ բողոքներ, որ Ջամայկայից Բրիտանիա 9 ժամում են հասել, մինչդեռ ամերիկացիներն այդ ճանապարհը 3 ժամում են անցնում:

Ինչ-որ մեկն էլ բողոքել է, որ փողոցային վաճառողից 5 դոլարով գնված Ray Ban ակնոցը կեղծ է եղել:

Մի զբոսաշրջիկ տուրիստական գործակալին մեղադրել է, որ իրեն չի տեղեկացրել ջրաշխարհում լողազգեստ ունենալու մասին: Ինչ-որ մեկն էլ դժգոհել է տուրիստական ընկերությունից.  իրեն չեն զգուշացրել, որ մոծակները կարող են նաեւ խայթել:

Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերության աշխատակիցներն ուղեւորների ամենահիմար եւ անհեթեթ հարցերի ու խնդրանքների սեփական ընտրանին են ներկայացրել:

Թռիչքի ժամանակ ուղեւորների շրջանում ամենատարածվածը հետեւյալ նախադասություններն են. «Չէի՞ք կարող բացել պատուհանը» եւ «Որտե՞ղ է լոգասենյակը»:

Եղել են նաեւ «շարժիչների աղմուկի ձայնն իջեցնելու», «Բարբի տիկնիկին մերսելու», «երեխաներին մանկասենյակ տանելու», «կորած ապակե աչքը գտնելու» խնդրանքներ:

Իսկ որոշ ուղեւորների հետաքրքրել է օդանավում «ՄաքԴոնալդս» ռեստորանի առկայությունը:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE