Գեղեցկուհի Քայլի Ջեները՝ Puma-ի հոլովակում

14:05   1 նոյեմբերի, 2016

Մինչ Քիմ Քարդաշյանն ուշքի է գալիս Փարիզի կողոպուտից հետո, բիզնեսն առաջ է գնում, եւ առաջին պլանում հանդես է գալիս 19-ամյա Քայլի Ջեները, որն, ինչպես հայտնի է, տարեսկզբին պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ (ինչը առաջացրել է Adidas-ի հետ աշխատող Քանյե Ուեսթի դժգոհությունը):

Երեկ երեկոյան Puma-ն գովազդային հոլովակ է ներկայացրել կրքոտ Քայլիի մասնակցությամբ:

Ի դեպ, Հելոուինին Քիմի քույրը հայտնվել է Քրիստինա Ագիլերայի՝ 2002 թվականի Dirty հոլովակից կերպարով:

Լոս Անջելեսում կազմակերպված Bootsy Bellows Halloween party երեկույթին գեղեցկուհուն ուղեկցել է ընկերը՝ ռեփեր Tyga-ն:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE