Քենդալ Ջեները դժգոհել է դեպրեսիայից ու անքնությունից

14:35   1 նոյեմբերի, 2016

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի ժամանակ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, դժգոհել է դեպրեսիայից եւ վատ քնից:

«Գիշերն արթնանում եմ եւ չեմ կարողանում քնել, չեմ կարողանում շարժվել: Բոլորն ասում են, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, բայց ես վատ եմ զգում: Վստահեցնում եմ, մի օր հիվանդանոց կընկնեմ, եւ այդ ժամանակ բոլորդ կանհանգստանաք»,- վստահեցրել է Քենդալը:

Ի դեպ, տեսանյութը նկարահանվել է Միլանի, Փարիզի եւ Լոնդոնի Նորաձեւության շաբաթներից առաջ, որտեղ Քենդալ Ջեները ոչ մի անգամ պոդիում չբարձրացավ, հավանաբար, իր նշած խնդիրների պատճառով:

Ամեն դեպքում՝ Քենդալն անպայման կմասնակցի The Victoria's Secret-ի ցուցադրությանը: Ներկայում հայտնի է, որ բեմ կբարձրանան նաեւ Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Ջորդան Դանը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Էլզա Հոսքը, Ժասմին Տուքսը, Լիաս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելլը, Թեյլոր Հիլը եւ այլ մոդելներ:



© NEWS.am STYLE