Փարիզյան Crillon հյուրանոցը վաճառում է կահույքն ու արվեստի գործերը

17:42   13 մարտի, 2013

Փարիզյան Crillon հյուրանոցը վերակառուցման կապակցությամբ վաճառում է կահույքն ու արվեստի գործերը:

Ըստ Travel.ru-ի, հյուրանոցը 3500 իր է հանել աճուրդի. կահույք եւ արվեստի գործեր սեփական հավաքածուից, այդ թվում՝ ջահեր, գորգեր, արծաթ, ճենապակի եւ գինու հավաքածու: Այս ամենը հնարավոր կլինի տեսնել նախաճուրդային ցուցադրության ժամանակ, ապրիլի 12-16-ը, տարբեր սրահներում, պարասրահներում եւ հյուրանոցային սենյակներում:

Հիշեցնենք, որ Ելիսեյան դաշտերում գտնվող Crillon հյուրանոցը 146 սենյակ ունի: Այն փարիզյան ամենահեղինակավոր հյուրանոցների ցանկում է: Վերակառուցումը, որը ներառում է նոր SPA-կենտրոնի ստեղծում, կտեւի մինչեւ 2015 թվականը:



© NEWS.am STYLE