11:29 1 նոյեմբերի, 2016Kim is back, back again... Ձեւափոխենք Էմինեմի արտահայտությունը:
Փարիզի կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը խոստացել էր երկար ժամանակ լռություն պահպանել սոցցանցերում, եւ այդ երկարատեւը, կարծես, ավարտվել է: Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը վերադարձել է Facebook եւ հրապարակել լուսանկար, որում սիրունիկ Քիմը կեցվածք է ընդունում լավ հեռախոսով:

Քիմը, որն անցյալ շաբաթ արդեն ներկայացել էր հանրությանը, նաեւ իր կայքի երկու հղում է հրապարակել: Դրանցից մեկում դուք Հելոուինի համար ամենաանհրաժեշտ հինգ իրերը կգտնեք, իսկ երկրորդում՝ Քիմի մանկությունից հին արխիվային տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է նա քրոջ՝ Քորթնիի հետ նշում ամենասարսափելի տոնը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը որոշել է չմասնակցել հոր պատվին կազմակերպվող գալա-երեկոյին: Angel Ball-ը (ամենամյա երեկո, որի ընթացքում քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի համար դրամահավաք է կազմակերպվում) կայանալու է նոյեմբերի 21-ին, Նյու Յորքում: