Նոր թրենդ Instagram-ում. կանայք ցուցադրում են իրենց ցելյուլիտը

13:50   1 նոյեմբերի, 2016

Շատ կանայք ամեն գնով, տարբեր կոսմետիկ միջոցների եւ մեծ ջանքերի շնորհիվ փորձում են ազատվել, իսկ եթե չի ստացվում՝ քողարկել մարմնի տարբեր մասերում առաջացած ցելյուլիտը։ Բայց հավանաբար շուտով սա կմնա անցյալում, քանի որ կանադուհի Կենզի Բրեննան նոր շարժում-ակցիա է սկսել Instagram-ում՝ կոչ անելով կանանց ոչ թե ամեն կերպ թաքցնել, այլ ընդհակառակը՝ ցուցադրել իրենց ցելյուլիտը։

«Ցելյուլիտ շաբաթ» ակցիային միացել են նաեւ այլ կանայք եւ արդյունքում նոր թրենդ է տարածվել սոցիալական այս ցանցում։

«Ցելյուլիտը նորմալ է։ Նորաձեւության եւ գեղեցկության ինդուստրիան մեզ ապատեղեկացրել է՝ ասելով, որ մենք պետք է հեռացնենք այն։ Ես մտադիր չեմ ամաչեցնել այն կանանց, ովքեր փորձում են ազատվել ցելյուլիտից։ Ես հասկանում եմ նրանց, բայց իմ կոչը նրանց համար չէ։

Իմ կոչը սեփական անձն ու մարմինը սիրող եւ գնահատողների համար է»,- համոզված է Կենզին։

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE