Հնդկուհու դիմահարդարումը՝ ոգեշնչված Այշվարիա Ռայից (տեսանյութ)

18:35   1 նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր աշխարհի ամենահմայիչ հնդկուհին՝ Այշվարիա Ռայը, նշում է ծննդյան տարեդարձը: Բոլիվուդյան գեղեցկուհին դառնում է 43 տարեկան:

1994 թ-ին «Միսս աշխարհ» տիտղոսին արժանացած գեղեցկուհին մինչ օրս ոգեշնչում է աշխարհի մի շարք կանանց:

Շատերը փորձում են նմանվել նրան՝ կրկնօրինակելով նրա կերպարներն ու դիմահարդարումը:

Նրա դիմահարդարման ոճը ոգեշնչում է մի շարք դիմահարդարների, որոնք պարբերաբար տեսանյութեր են պատրաստում՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է ստանալ Այշվարիայի make up-ը:

Հնդկուհի Շերիֆա Իսմին-Կաբիրը, նույնպես, տպավորված է շքեղ հնդկուհու կերպարներով: Նրա ուսուցողական տեսանյութը ներկայացանում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE