17:25 1 նոյեմբերի, 2016Նորից անդրադառնանք երեկվա Հելոուինին, քանի որ այս կերպարը հնարավոր չէ անտեսել։ Մինչ Երեւանը լիաթոք նշում էր տարվա ամենասարսափելի տոնը, Քիմ Քարդաշյանի 60-ամյա մայրը կերպարանափոխվել էր Ալիսայի («Ալիսան հրաշքների աշխարհում»)։


Սակայն համացանցում լուսանկարը հայտնվել էր Քարդաշյան- Ջեններ գերդաստանի կրտսեր ներկայացուցիչ Քայլիի շնորհիվ։

Քիմի 19-ամյա քույրը լուսանկարները հրապարակել էր Snapchat–ում։

Ի դեպ, Քայլիի մասին․ Հելոուինին Քիմի քույրը հայտնվել էր Քրիսթինա Ագիլերայի կերպարանքով ՝ 2002թ․ Dirty տեսահոլովակից, իսկ այսօր Puma-ն ներկայացրել է տեսահոլովակ՝ կրքոտ Քայլիի մասնակցությամբ։