43-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը Հելոուինը նշել է իր 5 նմանակների ընկերակցությամբ

18:10   1 նոյեմբերի, 2016

Եվ մեր վերջին անդրադարձը Հելոուինին։ Դե մենք ոչ մի կերպ չէինք կարող ուշադրություն չդարձնել Հայդի Քլումին, քանի որ մոդելը ամեն տարի մի յուրօրինակ բան է անում։ 43-ամյա Հայդին կազմակերպել էր հավաքույթ, որի վերաբերյալ «հաշվետվություն» է ներկայացրել իր Instagram–ում։

Հավաքույթին Հայդի Քլումը հայտնվել է իր նմանակների հետ։ Այո, բայց ինչպես էր հայտնվել։ Մոդելին ու նրա նմանակներին նյույորքյան ռեստորան են տարել հսկայական փայտյա արկղի մեջ՝ Made In Germany գրությամբ։

Հայդին ու նրա նմանակները հագել էին մարմնագույն բոդի՝ ոսկյա նախշերով, ու  Balmain բոթֆորտներ. նրանք բոլորը նույնատեսակ դիմահարդարում ու սանրվածք ունեին։

Կանայք, որոնք ամբողջ երեկո Քլումից չէին հեռանում, շատ հմուտ էին կերպարանափոխվել, բայց Հայդիին տարբերելը այդքան էլ դժվար չէր՝ նրան կարելի է ճանաչել հիասքանչ ժպիտով։

Իր Instagram էջում Հայդի Քլումը պատմել է բաժանորդներին, թե ինչպես է տեղի ունեցել իր կլոնավորումը։

Այս տարի Քլումը արդեն զարմացրել է բոլորին։ Էլլեն Դեջերենեսի շոուին աստղը հայտնվել էր 14-ամյա պարուհի Մեդդի Զիգլերի կերպարանքով, որը նկարահանվել է Sia-ի մի քանի տեսահոլովակներում։

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE