Առաջին ժամադրության կանոններն ու արգելքները

23:11   18 նոյեմբերի, 2016

Այո. արտահայտիր կարծիքդ

Առաջին ժամադրությունը կազմակերպելը նույնքան հուզիչ է, որքան հենց ժամադրությունը: Որպեսզի որեւէ մանրուք չկարողանա փչացնել երկար սպասված հանդիպումը, ակտիվ մասնակցություն ունեցիր կազմակերպանը: Եթե երկրպագուն ձեզ սուշի-բար է հրավիրում, իսկ դու պարզապես տանել չես կարողանում ձկան համը, կամ չես խմում, իսկ տղամարդը ժամադրության համար թանկարժեք գինի է գնում, անհարմարությունից չես խուսափի: Նրան նախապես զգուշացրու, թե ինչ տաբուներ ունես՝ կապված ժամադրության վայրի հետ կամ ինչ համային նախընտրություններ:

Ոչ. անհարմար հագուստ եւ կոշիկ մի հագիր

Այո, երազում ես առաջին ժամադրությանը մարմինը գրկող զգեստ եւ բարձրակրունկ կոշիկ հագնել, բայց արժե՞: Եթե չես կարող շնչել, քայլել, ուտել եւ խոսել, ինչպես կարո՞ղ ես դուր գալ քո պոտենցիալ սիրեցյալին: Ավելի պրակտիկ եղիր. այնպիսի հագուստ ընտրիր, որում պակաս սեքսուալ կլինես, բայց՝ ինքնավստահ:

Այո. ժամանակին արի

Յուրաքանչյուր աղջիկ ուշանալու հետ կապված խնդիր ունի: 5-10 րոպե ուշացումը թույլատրելի է, բայց տղամարդուն կես ժամ կամ ավելի «թթու դնելը» չափազանց է: Ճշտապահ եղիր. երիտասարդն անպայման կնկատի դա:

Ոչ. որոշակի դեր մի խաղա

Դու, իհարկե, կարող ես նախապես «մարտ» վարելու որոշակի ռազմավարություն մշակել, բայց մի մոռացիր մի կարեւոր կանոն. որոշակի դեր մի խաղա: Տղան, ամենայն հավանականությամբ, կսիրահարվի քեզ, ինչպիսին կաս իրականում, եւ չի սպասի իր առջեւ սառած գեղեցկուհու կամ վայրի կատվի տեսնել:

Այո. ի վիճակի եղիր վճարել քեզ համար

Երբեք առանց փողի ժամադրության մի գնա: Միշտ պետք է ի վիճակի լինես վճարել հաշվի քո բաժինը: Հնարավոր է՝ երիտասարդը ցանկանա որոշակի բաներ ճշտել: Որպեսզի Մոխրոտի նման ստիպված չլինես ամբողջ գիշեր սպասք լվանալ կամ նյարդային զանգահարել ընկերուհուդ, հոգ տար դրամապանակիդ պարունակության մասին:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE