Ամենաանհավանական 10 ճանապարհներն աշխարհում

19:10   10 նոյեմբերի, 2016

1. Baldwin Street

Փողոցը գտնվում է Նոր Զելանդիայում՝ Դանիդինում: Առաջին հերթին այս փողոցը հայտնի է որպես ամենազառիվերն ամբողջ աշխարհում: Բառացիորեն ամենազառիվերը: Թեքության գործակիցը 1:5 է: Դա նշանակում է, որ հինգ մետր հորիզոնական անցնելով, դուք միջինում իջնում եք մեկ մետր ուղղահայաց: Այսպիսով, փողոցի առավելագույն թեքությունը 1:2.86 է եւ զբաղեցնում է ամբողջ ճանապարհի 35%-ը:

2. Lombard Street

Փողոցը հայտնի է ամբողջ աշխարհում որպես ամենակորը: Այդ հռչակը մասամբ տխրեցնող է, քանի որ այդ փողոցով վայրէջքը բավականին վտանգավոր զբաղմունք է: «Ճանապարհային ճարտարապետության» այս հուշարձանը գտնվում է ԱՄՆ-ում, հռչակավոր Սան Ֆրանցիսկո քաղաքում:

3. 9 de Julio Avenue

Այն գտնվում է Արգենտինայում՝ Բուեյնոս Այրեսում է գտնվում, աշխարհի թերեւս ամենալայն փողոցը, եւ դրա հետ մեկտեղ՝ ամենալայն ավտոմայրուղին: Խոսքն իհարկե ոչ անհայտ 9 de Julio Avenue-ի մասին է: Փողոցը անվանակոչվել է երկրի անկախության օրվա պատվին, 1816 թվականի հուլիսի 9-ին: 1 կմ լայնությամբ պողոտան ամեն կողմից ունի յոթ ավտոճանապարհային գծեր:

4. Spreuerhofstraße

Ոչ ավտոմոբիլային ճանապարհ, բայց դեռեւս ուշադրության արժանի: Spreuerhofstraße փողոցը, որը գտնվում է գերմանական Ռոյտլինգենում, աշխարհում ամենանեղն է: Որպես փողոցը հայտնի է դեռ 1727 թվականից: Փողոցը պաշտոնապես համարակալված է 77 թվով: Ամենանեղ տեղում լայնությունը 50 սմ է:

5. Yonge Street

Կանադական Օնտարիո լճից սկիզբ առնող մայրուղին համարվում է ամենաերկարն աշխարհում: Այն անցնում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայով: Այս հատվածում է գտնվում աշխարհում ամենաերկար փողոցը: Ճանապարհի երկարությունը 1896 կմ է: Փողոցը գտնվում է ինչպես Հյուսիսային, այնպես է Հարավային Ամերիկայում: Բուն ճանապարհն ավելի երկար է: Նրա մեծ մասը կազմում է 11 մայրուղին, որը սակայն նույն փողոցին չի պատկանում:

6. Lærdal Tunnel

Նորվեգիայում գտնվող այս թունելը, որը Լերդալը եւ Էուրլան միացնում է իրար, ամենաերկարն է Երկրի մոլորակի վրա: Նրա ընդհանուր երկարությունը 24.5 կմ է: Այն կազմում է նույն տեղով անցնող մայրուղու մի մասը: Թունելում երկու գծեր կան: Շնորհիվ այս թունելի տրանպորտային հաղորդակցությունը իրականացվում է առանց լաստանավերի:

7. The Death Road

Թերևս «մահվան ճանապարհ», Բոլիվիայի առավել հայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այսօր ամբողջ աշխարհում այն համարվում է ամենավտանգավորը, եւ ոչ անհիմն. ամեն տարի այնտեղ 200-300 մարդ է մահանում: Ճանապարհն անցնում է լեռներով:

8. Millau Viaduct Bridge

Ամենաբարձր ճանապարն աշխարհում կարելի է համարել MillauViaductBridge կամուրջը, որը գտնվում է Ֆրանսիայում: Բավական է ասել, որ բարձրությունը, որով անցնում են մեքենաները, 340 մետր է:

9. McMurdo South Pole Highway

Մեր մոլորակի Հարավային բեւեռում՝ Անտարկտիդայում, կարելի է գտնել Երկիր մոլորակի ամենաձյունառատ ճանապարը՝ 1601 կմ երկարությամբ: Դժվար չէ կռահել, որ այս ճանապարհը հողային չէ, դեռ ավելին՝ ասֆալտապատ, այլ՝ ձյունից է: Այն նշավորված է դրոշակներով: Այս «արահետը» տանում է Ամունդսեն-Սկոտտ կայարան:

10. The Eyre Highway

Այս մայրուղին միացնում է Ավստրալիայի հարավային եւ արեւմտյան հատվածները: Այսօր այն կարելի է համարել ամենամիապաղաղն աշխարհում: Այն ունի1644 կմ երկարություն: Գրեթե ամբողջ ճանապարհին վարորդը ոչինչ չի տեսնի շուրջը: Բացառություն են ճանապարհին հանդիպող ընդամենը երեք քաղաքները:

Եթե որոշել եք ճամփորդել, ապա հիշեք, որ ձեր արկածների մասին պատմություններին ու լուսանկարներին սպասում են ձեր մտերիմները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռոումինգի լավ փաթեթ է առաջարկում իր բաժանորդներին:

 

Աղբյուրը՝ Novate.ru



© NEWS.am STYLE