Մեծ Բրիտանիայում բացվել է թագավորական գանձերի ցուցադրությունը

18:28   13 մարտի, 2013

Վիկտորիայի եւ Ալբերտի լոնդոնյան թանգարանում բացվել է «Թագավորական պալատների գանձերը. Թեոդորները, Ստյուարտները եւ ռուսական արքաները» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է 16-17-րդ դարերում Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մշակութային փոխգործակցությանը:

Թանգարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ցուցահանդեսում ներկայացված է 160 ցուցանմուշ, այդ թվում՝ դիմանկարներ, զարդեր, սպառազինություն, հագուստի պարագաներ, ճաշասեղանի պարագաներ եւ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի թագավորական եւ արքայական ընտանիքների անդամների խորհրդանիշ զինանշաններ: Ցուցադրության կենտրոնում ոսկե եւ արծաթե ցուցանմուշներն են, որոնք ցուցահանդեսի համար Մեծ Բրիտանիա են բերվել մոսկովյան Կրեմլից:

Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2013 թվականի հուլիսի 14-ը:



© NEWS.am STYLE