Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովը ներկայացրել են «Елки 5» ֆիլմի թրեյլերը

11:35   2 նոյեմբերի, 2016

Youtube-ում հրապարակվել է ռուսական «Елки-5» ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովն են:

Հայտնի ժապավենի հինգերորդ մասը, ինչպես եւ նախորդները, կազմված կլինի մի քանի նովելից՝ միավորված մեկ գաղափարով: Դրա համաձայն, հրաշքն ինքն իրեն չի պատահում, երազանքի համար հարկավոր է մինչեւ վերջ պայքարել:

Հինգերորդ ֆիլմում նախկինում հաջողակ Բորիսը (Իվան Ուրգանտ) կորցնում է փողերն ու ընտանիքը: Մնում է միայն հույս դնել հավատարիմ ընկերոջ՝ Եվգենիի, որին մարմնավորում է Սվետլակովը, եւ... կենդանաբանական այգու պինգվինի վրա:

Նույն ընթացքում  էլ Գոշա Կուցենկոյի մարմնավորած հերոսը փորձում է հաղթահարել կնոջ անհավատարմության հետ կապված վախը:



© NEWS.am STYLE