12:42 2 նոյեմբերի, 2016Ռիհանային պապարացիները Նյու Յորքում «բռնացրել» են «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

28-ամյա գեղեցկուհուն նկատել են սեւ մորթե մուշտակով եւ Timberland երկարաճիտ կոշիկներով:

Ժապավենում Ռիհանայի հետ նկարահանվում են Քեյթ Բլանշեթը, Էնն Հեթուեյը եւ Սանդրա Բուլոքը:

Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է, որը պետք է կարողանա ժապավենի համար նույն հաջողությունն ապահովել, որն ունեցել է Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերները»:
Ի դեպ՝ դերասանական կազմը դեռեւս շարունակում է կազմավորվել:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2018 թվականի հունիսի 8-ին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի