Ատրճանակով Ջենիֆեր Լոպեսը՝ Նյու Յորքում

14:31   2 նոյեմբերի, 2016

47-ամյա Ջենիֆեր Լոպեսին Նյու Յորքում «բռնացրել» են ատրճանակը ձեռքին: Երգչուհուն նկատել են «Կապույտի երանգները» սերիալի նկարահանումների ժամանակ, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում:

Նեղ կապույտ ջինսով Ջեյ Լոն նկարահանվել է գործընկերոջ՝ Անտոնի Պեսիի հետ:

Ի դեպ, Լոպեսը նկարահանվում է արդեն երկրորդ եթերաշրջանում, որը NBC հեռուստաալիքով կհեռարձակվի 2017 թվականի սկզբին:

Նշենք, որ բացի սերիալում նկարահանվելուց, Ջեյ Լոն նաեւ իսպաներեն ալբոմ է ձայնագրում նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ: Այն թողարկվելու է 2017 թվականին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, Splash-ի, Startraksphoto-ի



© NEWS.am STYLE