Մասնագետը պնդում է՝ օծանելիք պետք է ցողել նաեւ պորտի հատվածում

13:55   2 նոյեմբերի, 2016

Թե կանայք, թե տղամարդիկ օծանելիք ցողում են գրեթե ամեն օր։ Դրանից դուք ոչ միայն հաճելի բուրում եք, այլեւ ավելի ինքնավստահ, սեքսուալ, կանացի (իգական սեռի դեպքում) եւ օրվան ավելի պատրաստ եք զգում։

Բայց եթե շատերը օծանելիքն օգտագործում են պարանոցի, դաստակի (զարկերակի) հատվածում, մասնագետները համոզված են, որ չպետք է մոռանալ նաեւ պորտի մասին։

Օծանելիք արտադրող ճապոնական «Takasago» ընկերության մասնագետ Սթիվեն Քլեսը պնդում է, որ պորտի շրջանում ցողված մի քանի կաթիլ օծանելիքը կարող է հրաշքներ գործել։

«Մարմնի այն մասերը, որոնք ջերմություն են ճառագայթում ու տարածում, կարող են ուժեղացնել բույրը։ Պորտը հենց այդ հատվածներից է»,- համոզված է Սթիվենը։

Բրիտանացի փորձագետ Ռաֆ Մասթենբրոեկը նույնպես համակարծիք է իր գործընկերոջ հետ։ Ըստ նրա՝ օծանելիքը պետք է ցողել այն հատվածներում, որտեղ զգացվում է զարկերակը եւ պորտի շրջանը նույնպես չպետք է մոռանալ՝ ավելի երկար, անուշ բուրելու համար։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE