Լեդի Գագան Փարիզում ելույթ կունենա Victoria's Secret-ի շոուի ընթացքում

15:21   2 նոյեմբերի, 2016

Լեդի Գագան Փարիզում ելույթ կունենա Victoria's Secret-ի շոուի ընթացքում: Այս մասին գրում է EOnline-ը:

30-ամյա հայտնի կատարողից բացի՝ շոուին կմասնակցեն նաեւ The Weeknd-ը եւ Բրունո Մարսը:

Շոուն, որի ընթացքում բեմ կբարձրանան Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Քենդալ Ջեները եւ այլ մոդելներ, տեղի կունենա նոյեմբերի վերջին, իսկ եթեր կհեռարձակվի դեկտեմբերի սկզբին:

Ժասմին Տուկսը ներկայացնելու է 3 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra կրծկալը:

Չնայած շոուն տեղի է ունենալու Ֆրանսիայում, սակայն մոդելները փորձերն անցկացնում են Նյու Յորքում, քանի որ Փարիզում վախենում են ահաբեկիչների հարձակումից: Շոուի անցկացման վայրը գաղտնի է պահվում:



© NEWS.am STYLE