Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվում է 1 միլիոն դոլար վճարել գրագողության համար

16:44   2 նոյեմբերի, 2016

Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է գրագողությանն առնչվող սկանդալային պատմության կենտրոնում։ Պարզվում է, որ նրա «Жестокой любовь» (2002 ) երգը 1999-ին Դիդյե Մարուանիի հեղինակած «Symphonic Space Dream» ստեղծագործության պատճենն է։  Ֆրանսիական Space խմբի առաջնորդ երգահան Դիդյե Մարուանին հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան։ Անկախ փորձաքննությունը պարզել է, որ «Жестокой любов»-ի երաժշտությունը ոչ այլ ինչ է, քան 1999-ին Մարուանիի հեղինակած երգի վերամշակումը եւ Ֆիլիպի կողմից դրա կատարումը որակել է գրագողություն։ 

Ֆրանսիացին հայցում պահանջում է Կիրկորովին արգելել կատարել այդ ստեղծագործոթյունը։ Նաեւ պահանջում է երգչից, երգի կոմպոզիտոր Օլեգ Պոպկովից, «Ռոսիա» հեռուստաալիքից, որտեղ առաջին անգամ հնչել է երգը, Sony ձայնագրման ստուդիայից ու «Ֆիլիպ Կիրկորով փրոդաքշն» ԲԲԸ-ից 5-ական միլիոն ռուբլի գանձել ու 50 մլն ռուբլի էր բարոյական վնասի համար։ Space-ի առաջնորդի ընդհանուր հայցային պահանջը կազմել է 75 մլն 340 հազար ռուբլի (մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար)։

 

Life.ru պորտալին տված հարցազրույցում Կիրկորովի ներկայացուցիչները մեկնաբանել են Դիդյե Մորուանիի մեղադրանքը։ Նրանց խոսքով Կիրկորովը ոչինչ չգիտի Մորուանիի պահանջի մասին։ Երգիչը երբեք նրա հետ ծանոթ չի եղել ու առաջին անգամ է լսում այդ կոմպոզիտորի մասին։ Կիրկորովի մամուլի քարտուղարը շեշտել է, որ երգիչը «Жестокая любовь» երգը ձեռք է բերել հեղինակ Օլեգ Պոպկովից, հետեւաբար այդ հիթի ծագման պատմության մասին միայն հեղինակն է տեղյակ։



© NEWS.am STYLE