Ջոնի Դեպի 17-ամյա դուստրը նկարահանվել է բրիտանական Vogue-ի համար

17:17   2 նոյեմբերի, 2016

Ջոնի Դեպի 17-ամյա դուստր Լիլի Ռոուզը կհայտնվի բրիտանական Vogue–ի շապիկին ու էջերին։ Դեպի ու Վանեսա Փարադիի դստերը ամսագրի դեկտեմբերյան թողարկման համար լուսանկարել է Բրյուս Վեբերը, իսկ ֆոտոշարքի ոճաբանը Ջո ՄաքՔենն է։

Լիլին ամսագրին տված հարցազրույցում պատմել է ծնողների մասին․

«Իմ ծնողները երբեք շատ խիստ չեն  եղել, միշտ ուզել են, որ որոշումները ես ինքս կայացնեմ, ասես միշտ ձգտել են, որ ես ինքնուրույն լինեմ։

Նրանք միշտ վստահել են ինձ, թույլ են տվել անկախ լինել։

Այնպես որ իմ կյանքում չի եղել որեւէ բան, որի դեմ ես կցանկանայի ըմբոստանալ»,- պատմել է աստղերի դուստրը։



© NEWS.am STYLE