Թեյլոր Սվիֆթը 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է՝ ըստ Forbes-ի

12:10   3 նոյեմբերի, 2016

Թեյլոր Սվիֆթը, չնայած իր անձնական կյանքի հետ կապված մի շարք սկանդալներին, չի անհանգստանում այդ ամենի համար եւ շարունակում է համերգները: Արդյունքում նա Forbes-ի վարկանիշով այս տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին է ճանաչվել:

2016-ին 26-ամյա Սվիֆթը 170 մլն դոլար է վաստակել, հիմնականում The 1989 World Tour համաշխարհային համերգային շրջագայության շնորհիվ:

Երգչուհին առաջ է անցել Մադոննայից եւ Ադելից:

Բրիտանուհին երկրորդ տեղում է. նա իր կարողությանը 80.5 մլն դոլար է ավելացրել: Ադելն իր գումարի մեծ մասը ստանում է ալբոմների վաճառքից:

Մադոննան ժամանակակից ամենահաջողակ արտիստուհիներից է: Փոփ աստղը 76.5 մլն դոլար է վաստակել:

Չորրորդ տեղում Ռիհանան է՝ 75 մլն դոլարով: Երգչուհուն լավ եկամուտ է բերում Dior-ի, Puma-ի, Samsung-ի եւ Stance-ի հետ համագործակցությունը:

Ցանկում հինգերորդը Բեյոնսեն է:

Երգչուհին 54 մլն դոլար ունի: Նա վաստակում է հիմնականում համերգային շրջագայությունների շնորհիվ:

Ամենահարուստ երգչուհիներից Forbes-ի վարկանիշում տեղ են գտել նաեւ Քեթի Փերին՝ 41 մլն դոլարով, Ջենիֆեր Լոպեսը՝ 39.5 մլն-ով, Բրիթնի Սփիրսը՝ 30.5 մլն դոլարով, Շանայա Թվեյնը՝ 27.5 մլն-ով եւ Սելին Դիոնը, որը 27 մլն դոլար է վաստակել:

Նշենք, որ 2015 թվականին վարկանիշի առաջատարը Քեթի Փերին էր:



© NEWS.am STYLE