Քենդալ Ջենները 52 հազար դոլարով բազմոց է գնել՝ ինքն իրեն ծննդյան նվեր անելով

12:31   3 նոյեմբերի, 2016

Այսօր Քենդալ Ջենները 21 տարեկան է դառնում։ Աղջիկը շուտով Փարիզ է մեկնելու, որտեղ Ադրիանա Լիմայի, Ալեսսանդրա Ամբրոսիոյի , Լիլի Օլդրիջի, Էլզա Հոսկի, Ժասմին Տուկսի, Լաիս Ռիբեյրոյի, Մարտա Հանթի, Սարա Սամպայոյի, Ստելլա Մաքսվելի, Թեյլոր Հիլլի, Ջիջի ու Բելլա Հադիդների հետ պոդիում է բարձրանալու՝ Victoria's Secret շոուի շրջանակում։

Շոուն անցնելու է նոյեմբերի վերջին, իսկ եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի սկզբին։

Իսկ մինչ այդ Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը կահավորում իր նոր բնակարաննը Լոս Անջելեսում, որտեղ մոդելը վերջերս ձեռք է բերել վեց ննջասենյակ ունեցող մի առանձնատուն. նախկինում այստեղ Էմիլի Բլանթն ու Ջոն Կրասինսկին էին ապրում։

Elle-ը գրում է, որ Ջենները դիմել է հոլիվուդյան հայտնի դեկորատոր Մարտին Լոուրենս Բուլլարդին, որ օգնի իրեն տան կահավորման հարցում։

Եվ այսպես մոդելը գնել է «Բաո» բազմոցը, որը բրազիլացի Կամպան եղբայրներն են պատրաստել։ Բազմոցի համար Քենալը 52 հազար դոլար է վճարել։

Այդ թանկարժեք բազմոցի ստեղծման համար 120 մետր կապույտ թավշից պատրաստված խողովակներ են պահանջվել, որոնք այնպես են իրար կապել, որ բազմոցին նստելն ու պառկելը հարմար լինի։ Դիզայներների խոսքով չորս մարդուց ավելի քան մեկ շաբաթ է պահանջվել այդ խողովակը ստեղծելու, եւ եւս երկու օր էլ՝ այն բազմոցի վերածելու համար։

«Ես հասկացա, որ իմ բյուջեի սահմաններից դուրս եկա՝ գնելով այդ կահույքը։ Բայց շատ ուրախ եւ հուզված եմ, որ եւս մեկ ապշեցուցիչ բազմոց եմ գնել»,- հայտնել է Քենդալը Snapchat–ում։



© NEWS.am STYLE