Ռեալիթի շոուից մինչեւ հեղինակավոր ցուցադրություններ. Քենդալ Ջեններն այսօր դարձավ 21 տարեկան

15:05   3 նոյեմբերի, 2016

Քարդաշյան ընտանիքի Ջեններ ճյուղի ամենակրտսեր անդամներից մեկը՝ Քենդալ Ջեններն այսօր նշում է ծննդյան 21-ամյակը: Ջեններն իր քույրերի մեջ միակն է, որն իսկապես օժտված է մոդելային չափանիշներով, ինչի շնորհիվ էլ աղջիկն արդեն իր ուրույն եւ անփոխարնելի տեղն ունի նորաձեւության աշխարհում:

Սակայն ամեն ինչ սկսվեց ոչ թե պոդիումից, այլ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուից, որտեղ աղջնակին ներգրավեցին արդեն իսկ շոուում աշխատող ընտանիքի անդամները:

Մոդելային կարիերան Քենդալը սկսել է գովազդային հոլովակներում եւ ֆոտոնախագծերում նկարահանվելուց: Իսկ 2014 թ-ից սկսած նա, պարբերաբար մասնակցում է նաեւ հեղինակավոր բրենդների ցուցադրություններին:

Ինչպես ընտանիքի մյուս անդամները՝ Քենդալ Ջենները եւս բացի էկրաններին երեւալուց ստեղծել է նաեւ սեփական բիզնեսը: 2011 թ-ին նա Nicole by OPI ընկերության համար ստեղծել է եղունգների լաք, իսկ 2012 թ-ից Քենդալ եւ Քայլի քույրերը դարձան Gillette Venus Gets Ready ապրանքանիշի գործադիր տնօրենները:

2011 թ-ին քրոջ՝ Քայլի Ջենների հետ Քենդալը գլխավորեց Seventeen ամսագրի ոճային աստղերի ցուցակը:

Ամենաոճային գեղեցկուհիներից մեկի տպավորիչ կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE