Աստղային make up. Մարիամ Ադամյան (ֆոտո)

18:04   3 նոյեմբերի, 2016

Կանաչաչյա եւ հմայիչ Մարիամ Ադամյանը նոր սերնդի ամենասիրված դերասանուհիներից է: Մարիամին պարբերաբար տեսնում ենք հայկական հեռուստասերիալներում, որտեղ նա մարմնավորում է նուրբ ու զգացմունքային, երբեմն էլ՝ հումորով համեմված կերպարների: Այժմ դերասանուհին նկարահանվում է «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ շատերին գրավում է իր խաղով, ոմանց էլ՝ գեղեցիկ արտաքինով:

Մարիամի դիմագծերը նուրբ են, բայց ընդգծված. նա հաճախ փայլում է նաեւ առանց դիմահարդարման: Սակայն դերասանուհին սովորաբար աչքերը շեշտում է smokey eyes դիմահարդարմամբ՝ էլ ավելի ընդգծելով իր աչքերի գեղեցիկ երանգն ու կառուցվածքը:

Մեր այսօրվա խորագրում ներկայացնում ենք սերիալային դերասանուհու լավագույն կերպարներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիամ Ադամյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE