46-ամյա Մըրայա Քերիին «բռնացրել են» 33-ամյա սիրեկանի հետ

14:40   3 նոյեմբերի, 2016

Մըրայա Քերիի եւ միլիարդատեր Ջեյմս Փեքերի բաժանումը դեռեւս մամուլի առաջին էջերում է: 46-ամյա երգչուհին բաժանվել է Փեքերից եւ 50 մլն դոլար է պահանջում, որը Ջեյմսը նրան խոստացել էր (իհարկե, եթե Քերին ամուսնանա նրա հետ):

Ի դեպ, մամուլում նշվող հարաբերությունների խզման պատճառներից մեկն էլ Ջեյմսի խանդն էր, որը Քերիին կասկածում է իր խմբի պարողներից Բրայան Տանակայի հետ դավաճանելու մեջ:

Ահա, այս տղան է:

Քերին հերքում է սիրավեպի մասին լուրը, սակայն նախօրեին ընթրիքի ժամանակ երգչուհուն տեսել են 33-ամյա պարողի հետ:

Մըրայան ընկերների հետ գնացել է հոլիվուդյան Berri's Cafe ռեստորան: Ընթրիքի ժամանակ Տանական նրա կողքին է նստել:

Երկրպագուները ռեստորանում «հարձակվել են» երգչուհու վրա:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE