Մերկ մոդելները պոդիում են բարձրանում միայն վարդագույն կեղծամով եւ կոշիկներով

12:51   3 նոյեմբերի, 2016

Կամ նորաձեւության ոլորտում սպառվել են թարմ մտքերը, կամ ֆրանսիացի դիզայներ Չառլի Լե Մինդուն ցանկացել է, որ միայն իր աքսեսուարները լինեն ուշադրության կենտրոնում։

Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կեղծամների դիզայներ Լե Մինդուն ներկայացրել է իր նոր հավաքածուն։ Դիզայների մոդելները պոդիում են բարձրացել մերկ՝ հագնելով միայն կոշիկներ, կեղծամ եւ կրելով որոշ աքսեսուարներ։

Երեկոյի ընթացքում գերիշխել են վարդագույնն ու սեւը։

Նշենք, որ նախկինում վարսավիր-ոճաբան Լե Մինդուն կեղծամներ է ստեղծում Լեդի Գագայի համար։ Դիզայների առաջարկած կեղծամներից է օգտվում նաեւ Լանա Դել Ռեյը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE