43-ամյա Հայդի Քլում. 60 տարեկանում նույնպես մերկ կլուսանկարվեմ

15:45   3 նոյեմբերի, 2016

Ինչն է լավ Հայդիի դեպքում՝ նրա լավատեսությունը եւ հումորի զգացումը:

Հելոուինի ժամանակ 43-ամյա մոդելը Նյու Յորքի ռեստորաններից մեկում հայտնվել էր 5 կլոն-նմանակների հետ՝ հսկայական փայտե արկղի մեջ:

Մեկ օր անց People-ում հայտնվեց մոդելի հարցազրույցը, որում նա պնդում էր, որ 60 տարեկանում էլ չի դադարի թոփլես ներկայանալ հանրությանը:

Հայդին եւ նրա 30-ամյա բոյֆրենդ Վիտո Շնաբելը՝ 2014-ին Մեքսիկայում

«Միգուցե փորիկն ու կուրծքը չլինեն այնպիսին, ինչպես այսօր, բայց ես նույնը կմնամ: Ես ավելին եմ, քան ուղղակի ազատ անհատականություն:

Ես նուդիստ եմ փիլիսոփայական պլանում: Անվախ: Եվ չեմ կարծում, որ իմ աշխարհընկալումը կփոխվի: Ես կլինեմ լողափին մերկ հանգստացող 60-ամյա կին»:

2015-ին Իտալիայում



© NEWS.am STYLE