Հայդի Քլումը ներկայացրել է լողազգեստների իր նոր հավաքածուն

16:45   3 նոյեմբերի, 2016

Հայդի Քլումը հանգիստ ու դադար չունի։ 43-ամյա մոդելը Նյու Յորքում Bloomingdale’s store կոչվող հաստատությունում ներկայացրել է լողազգեստների իր նոր հավաքածուն։

Հայդին իր լողազգեստների Bloomingdale հավաքածուի վաճառքի պայմանագիր ունի։

Նշենք, որ Հելոուիին 43-ամյա մոդելը իր հինգ նմանակների հետ Նյու Յորքի ռեստորան էր եկել հսկայական փայտյա արկղի մեջ։ Իսկ մեկ օր հետո People–ում հայտնվել է հարցազրույց սուպերմոդելի հետ, որում նա հայտնել էր՝ 60 տարեկանում էլ կշարունակի թոփլես հայտնվել։

«Գուցե փորս ու կուրծքս այնպիսին չլինեն, ինչպիսին հիմա են, բայց դա դարձյալ ես կլինեմ։ Ես ավելին եմ, քան քան ուղղակի ազատ անհատականություն։ Ես նուդիստուհի եմ փիլիսոփայական առումով։ Անվախ։ Եվ չեմ կարծում, թե իմ աշխարհընկալումը կփոխվի։ Ես կլինեմ 60-ամյա կին, որը մերկ հանգստանում է լողափին»,- հայտնել է մոդելը։

Աղբյուր՝  Just Jared



© NEWS.am STYLE