11:29 4 նոյեմբերի, 2016Հիշո՞ւմ եք, երբ Քիմը Հայաստանում էր, նրա կողքին մշտապես հաղթանդամ տղամարդ կար: Նա, ինչպես գիտեք, նրա թիկնապահն էր՝ Պասկալ Դյուվիեն:

Հիմա Պասկալը լուրջ խնդիրներ ունի Քանյե Ուեսթի հետ, որը Դյուվիեին մեղադրում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ, քանի որ Փարիզում Քիմին կողոպտելու ժամանակ թիկնապահը չգիտես ինչու, Քենդալի եւ Քորթնիի հետ գիշերային ակումբում է եղել:

Ըստ Entertainment Tonight-ի՝ Քանյեն եւ Քիմը որոշել են աշխատանքից ազատել Պասկալին, որը զույգի հետ աշխատում է արդեն չորս տարի շարունակ:

Քարդաշյան-Ջեներ գերդաստանին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ, Քիմն ու Քանյեն Պասկալին չեն մեղադրում Փարիզի կողոպուտի համար, պարզապես ընտանիքն ամբողջությամբ փոխում է անվտանգության պահպանության համակարգը:
«Քիմը Պասկալին չի մեղադրում: Նա Փարիզի իր համարում իրեն լիարժեք անվտանգության մեջ էր զգում: Ոչ ոք մեղքը չի բարդում թիկնապահի վրա»,- ասել է պարբերականի աղբյուրը: