Տիգրան Համասյանը նոր ալբոմ կթողարկի

10:33   4 նոյեմբերի, 2016

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը 2017-ի մարտին կթողարկի իր նոր սոլո ալբոմը։ Սակայն մինչ դա ջազի երիտասարդ սերնդի ամենահայտնի երաժիշտներից Տիգրանը ներկայացրել է ալբոմի թրեյլերը։

Նշենք, որ նոր ալբոմի ձայնագրումը կատարվել են ամերիկյան Nonesuch Records-ի կողմից։ Ի դեպ, սա տաղանդավոր դաշնակահարի եւ այս լեյբլի առաջին համագործակցությունը չէ։ Համասյանի «Mockroot» ալբոմը (2015թ.) նույնպես նրանց համատեղ աշխատանքի արդյունքն է։

Ավելացնենք, որ մյուս տարի 29-ամյա երգիչը պատրաստվում է համերգային շրջագայությունների մեկնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Բրիտանիա, Իռլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Նիդեռլանդներ եւ Ավստրալիա։

 

Աղբյուրը՝ www.tigranhamasyan.com

 



© NEWS.am STYLE