Քիմ Քարդաշյանը քրոջ տարեդարձին եկել է առանց զարդերի եւ թիկնապահներով շրջապատված

13:05   4 նոյեմբերի, 2016

Նախօրեին Քենդալ Ջեները 21 տարեկան դարձավ: Մոդելը համեստ երեկույթ էր կազմակերպել Catch ռեստորաում՝ հավաքելով ընկերուհիներին եւ ընտանիքի անդամներին:

Եվ եթե բոլոր հյուրերի լուսանկարներն արդեն համացանցում են, ապա քրոջ տարեդարձին մասնակցած Քիմի նկարները բացակայում են:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Քիմը տոնին եկել է առանց իր առօրյա զարդերի, ինչը վկայում է այն մասին, որ հայուհու անվտանգության պահպանության նոր թիմի ներդրած անվտանգության համակարգն արդեն գործում է: Ի դեպ, նորարարությունների զոհ է դարձել նաեւ Քիմի անձնական թիկնապահ Պասկալ Դյուվիեն, որին Քիմն ու Քանյեն որոշել են ազատել աշխատանքից:

TMZ-ը հաղորդում է, որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երեկույթին շուրջ 30 թիկնապահներ են եղել, բացի այդ՝ Քիմը երեք ոստիկանի է վարձել, որոնք ժամական 100 դոլարով հետեւել են անձամբ Քիմին:

Քիմը ռեստորանի սրահ է մտել հետնամուտքից, այդ պատճառով պապարացիները չեն կարողացել նկարել նրան:

Հայտնի է, որ երեկույթը նկարահանել են Keeping Up With The Kardashians շոուի համար:



© NEWS.am STYLE