14:13 4 նոյեմբերի, 2016Քենդալ Ջեները երեկ 21 տարեկան դարձավ:

Քիմ Քարդաշյանի քույրը նախ ինքն իրեն 50 հազար դոլարանոց բազմոց էր նվիրել, ապա հոլիվուդյան ռեստորաններից մեկում երեկույթ կազմակերպել՝ հրավիրելով ընկերներին եւ ընտանիքի անդամներին:

Երեկույթին, որին Քենդալը փայլել է «Սվարովսկի» բյուրեղներով զարդարված զգեստով, մասնակցել է նաեւ Քիմ Քարդաշյանը, սակայն պապարացիներին չի հաջողվել նրան լուսանկարել. առանց զարդերի եւ թիկնապահներով շրջապատված քրոջ տարեդարձին ժամանած Քիմը ռեստորան է մտել հետնամուտքից:

Ի դեպ՝ տոնի մասին: Քարդաշյան-Ջեներ գերդաստանը Քենդալի համար շքեղ նվեր է պատրաստել, որը աղջկան մատուցել են ռեստորանի մուտքի մոտ:
Ընտանիքը Քենդալին 250 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce է նվիրել, իսկ Քլոեն նկարել է նվերը մատուցելու պահը:
Աղբյուրը՝ Daily Mail