Մահմեդական բլոգեր Նուրա Աֆիան դարձել է CoverGirl ապրանքանիշի դեմքը

15:15   4 նոյեմբերի, 2016

CoverGirl ապրանքանիշը ներկայացրել է իր նոր դեսպանին՝ մուսուլման բլոգեր Նուրի Աֆիային (ամենաբարձր վճարվող դերասանուհու՝ Սոֆիա Վերգարայի ու երգչուհի Քեթի Փերիի հետ միասին), գրում է The Guardian–ը։

Նուրան, որը սոցցանցերում աղջիկներին պատմում է դիմահարդարման գաղտնիքների մասին, մոտ 300 հազար երկրպագու ունի Instagram–ում։

Նուրան վստահ է, որ կոսմետիկան դեմքին պետք է շատ լինի՝ անթերի երանգավորում, աներեւակայելի երկար ու խիստ թարթիչներ, սլաքներ, վառ շրթներկ։

Նուրան դստեր հետ

CoverGirl-ը ընտրել է ԱՄՆ-ում ապրող աֆղանուհի Նուրային որպես So Lashy սեւաներկի դեմք։ Նուրան ապրանքանիշի բազմաթիվ դեսպաններից մեկն է դարձել, ապրանքանիշն ունի նաեւ տղամարդ դեսպան՝ 17-ամյա Ջեյմս Չարլզը, որի նշանակումը այդ պաշտոնին բուռն արձագանք է առաջացրել պահպանողական մարդկանց շրջանում։

Բայց Նուրայի ու Ջեյմսի ընտրությունը պատահական չէ՝ ապրանքանիշն իր քաղաքականությամբ ուզում է տարածել այն միտքը, որ մենք բոլորս հավասար ենք ու միաժամանակ շատ տարբեր։

Նուրան ամուսնու հետ

«Հիջաբ հանգնելը միշտ էլ դժվար է եղել, ես զգում էի, ասես ինչ-որ բան եմ ապացուցում աշխարհին։ Մարդիկ հաճախ են հեռացնում հայացքը, երբ տեսնում են ինձ հիջաբով։ Երբ ես նոր էի սկսել այն հագնել, շատերը կարծում էին, թե այս աշխարհում իմ նպատակն ամուսնանալն ու երեխաներ ունենալն է ու այլեւս ոչ մի բանի համար ես պիտանի չեն»,- նշում է Նուրան։

Երբ Նուրան իր վիդեոբլոգն է բացել, քննադատությունները իրենց երկար չեն սպասեցրել, ընդ որում քննադատում էին թե մահմեդականները, թե ոչ մահմեդականները։ Մի անգամ գործակալությունում նրան ասել են, որ նա երբեք չի կարող նկարահանվել գովազդում կրոնի պատճառով։

Մյուսներն էլ նշում էին, որ նա չպետք է շպարվի, քանի որ դա հակասում է հիջաբ հագնելու իմաստին։



© NEWS.am STYLE