12:47 4 նոյեմբերի, 2016Սիրիական ճգնաժամի սկզբին 15-ամյա Անտոնիո Սուլեյմանը տեղափոխվել է Գերմանիա եւ հաջողակ կարիերա սկսել այնտեղ։ Այժմ Անտոնիոն արդեն բավականին հայտնի է որպես պոռնո աստղ, սակայն նա մահվան սպառնալիքներ է ստանում իր աշխատանքի բնույթի պատճառով։ Սպառնական նամակներ են ստանում նաեւ 19-ամյա երիտասարդի ընտանիքի անդամները։ Բայց Սուլեյմանը չի ընկճվում՝ մտածելով, որ «ոչ մի վատ չի անում»։

«Նրանք պետք է անհանգստանան եւ մտահոգվեն նրանց համար, ովքեր Ֆրանսիայում պայթեցնում եւ մարդկանց են սպանում, ոչ թե ինձ համար։ Ինձ դուր է գալիս ազատությունը Գերմանիայում, որտեղ ես կարող եմ անել այն, ինչ թույլատրելի չէր հայրենիքում»,- գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում պատմել է երիտասարդը նշելով, որ ցանկանում է բարձրաձայնել եւ իրազեկել բոլոր մարդկանց իր հայրենիքի տառապանքի մասին։
Աղբյուրը՝ Daily Mail