17:20 4 նոյեմբերի, 2016Նա մարմնավորել է Ռոկիին եւ հաղթել բոլորին: Բայց դա մինչ 70 տարեկանում երգչուհի Դեմի Լովատոյին հանդիպելուց առաջ էր: 24-ամյա երգչուհին Սիլվեսթերին թեթեւ նոկաուտի է ենթարկել:
Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դեմի Լովատոն, որն, ի դեպ, քիքբոքսինգով է զբաղվում, հանդիպել են ռինգում եւ համատեղ մարզումից տեսանյութ հրապարակել իրենց Instagram-ում:
Ստալոնեն, սակայն, ընկել է՝ շտապելով բոլորին հավաստել, որ պարզապես սայթաքել է:
«Ռոկին նոկաուտի է ենթարկվել վաղուց կորցրած դուստր Ռոքսանայից: Գլխավոր դերում՝ Դեմի Լովատո»,- հոլովակը մեկնաբանել է Ստալոնեն եւ հավելել. «Մի՛ հավատացեք ձեր աչքերին: Սա պարզապես կատակով մարզում էր, բայց Դեմին լավ մարզուհի է»: