10 միջոց՝ հասկանալու, որ նա սիրում է քեզ

22:12   22 նոյեմբերի, 2016

1. Նա հարմարվում է քեզ

Նրա «ինչպես կուզես» պատասխանը կարող է անտարբերություն թվալ, բայց հաճախ տղամարդն իսկապես ուզում է անել այն, ինչ կնոջ սրտով է: Որպեսզի նա իրեն լավ զգա, երջանիկ լինի:

2. Նա նայում է աչքերի մեջ...

... հատկապես ինտիմի ժամանակ: Երբ դուք նայում եք մարդու աչքերին սեռական մերձեցման պահին, դա նշան է, որ վստահում եք նրան, և որ անտարբեր չեք նրա ապրումներին:

3. Նա զբաղվում է մաքրությամբ

Կամ լվանում է հատակը կամ դուրս է տանում աղբը եւ մարքում է զուգարանը: Մի խոսքով, եթե նա օգնում է քեզ տան գործերում, հաճախ պատճառը ոչ թե այն է, որ խիստ մաքրասեր է, այլ որ ուզում է օգնել քեզ:

4. Նա բռնում է քո ձեռքը

Եթե քո տղամարդը բռնում է ձեռքդ զբոսանքի ժամանակ կամ խանութներում շրջելիս, ուրեմն սիրում է քեզ:

5.  Նա գեղեցիկ է հագնվում քեզ համար

Նա գիտի, թե ինչ ես հավանում, եւ հագնում է հենց այդ զգեստը. դա սեր է: Նա ուզում է, որ դու քեզ երջանիկ զգաս, հպարտանաս իրենով, ցանկանաս իրեն:

6. Նա հանգստյան օրերն անցկացնում է քո ընտանիքի հետ

Քո ընտանիքը կարող է լինել հիանալի, բայց հանգստյան բոլոր օրերն անցկացնել նրանց հետ, միեւնույն է, դժվար է նրա համար: Սակայն նա գիտի, որ այդ մարդիկ քեզ համար կարեւոր են, եւ պատրաստ է մտերմանալ նրանց հետ:

7. Նա հիանալի հայր է

Շատ հուզիչ է նայել, թե ինչպես է նա խաղում ձեր երեխաների հետ: Բայց դա հուշում է ավելին. նա սիրում է այն ընտանիքը, որը միասին եք ստեղծել:

8. Նա վեճը չի բորբոքում

Երբեմն սիրտդ վեճ է ուզում: Կամ վատ օր էր աշխավայրում կամ էլ երեխան ցերեկը չէր քնել եւ բարկացրել էր քեզ: Այդ պահերին մի կայծ, եւ կարող ես պոռթկալ՝ չխնայելով նույնիսկ ամենամտերիմ մարդուն: Բայց եթե նա չի բորբոքվում, փորձում է խաղաղեցնել, ուրեմն սիրում է եւ ջանում է հասկանալ քեզ:

9. Նա չի տարվում հեռախոսով

Սերը միասին անցկացրած որակյալ ժամանակն է: Եթե նա հրաժարվում է ժամանցային խաղերից, քանի որ պարզապես ցանկանում քեզ հետ լինել, դա սիրո խոստովանություն է:

10. Նա չի նախանձում քո հաջողությանը

Նա կարող է լինել հավակնոտ, բայց եթե խոսքը քո երազանքների մասին է, միշտ պատրաստ է աջակցել: Որովհետեւ ուզում է, որ երջանիկ լինես: Որովհետեւ սիրում է:

 

Աղբյուրը՝ Soulpost



© NEWS.am STYLE