Երջանիկ եմ այն ժամանակ, երբ երեխաներս են երջանիկ. Քրիս Ջեններն այսօր դարձավ 61 տարեկան

16:04   5 նոյեմբերի, 2016

Մոլորակի ամենաոճային, հմայիչ եւ միշտ երիտասարդ կանանցից մեկը՝ Քրիս Ջեններն այսօր նշում է ծննդյան 61-ամյակը: Այո, գիտենք՝ այս կնոջը նայելով դժվար է հավատալ, որ նա արդեն 61 տարեկան է, բայց փաստ է՝ Քիմ Քարդաշյանի մայրն արդեն 6 տանամյակ իր հմայքով գերում է բոլորին՝ Միացյալ Նահանգներում եւ դրա սահմաններից դուրս:

Քրիսը ոչ միայն գեղեցիկ կին է, այլեւ հաջողակ գործարար. ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը: Փորձեցինք պարզել նրա արտահայտած մտքերի միջոցով.

«Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք ունեն հրաշալի մտքեր, սակայն գաղտնիքը մեկն է՝ մինչեւ դու շատ չաշխատես ու ջանքեր չթափես, չես կարողանա իրականացնել դրանք»:

«Ես ամեն ինչից որոշակիորեն վերցնում եմ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք հանգիստ մի կողմ են քաշվում եւ սպասում, թե ինչ կկատարվի իրենց շուրջ: Կարծում եմ՝ այդ հատկանիշի շնորհիվ է, որ այսօր հասել եմ մի բանի»:

«Ես անկեղծորեն մտահոգվում եմ թոռնիկներիս համար: Համացանցն այսօր ողողված է վայրագությամբ»:

«Երբ դու մտահագվում ես մի բանի համար, որն այնպես չի գնացել, ինչպես դու էիր ցանկանում եւ փորձում ես փոխել դրա ընթացքը, դու միայն այդ ժամանակ ես սկսում կառավարել իրավիճակը»:

«Ինձ համար երեխաներիս հետ աշխատելն ու միասին աշխատանքային քննարկումներ անելը երազանքի իրականացում է: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում միասին»:

«Ես սովորել եմ, որ ամեն պարագայում պետք է պատրաստված լինեմ եւ միշտ պետք է լինեմ երեխաներիս կողքին: Դա է կյանքը»:

«Ինձ դուր է գալիս ստեղծագործական ընթացքը, երբ դու ոչնչից փորձում ես ստեղծել ինչ-որ բան»:

«Ես բավականաչափ ուժեղ եմ, բայց երբ ինչ-որ մեկը խնդիր է ունենում իմ երախանրի հետ, ես ամեն ինչ կարող եմ ոչնչացնել իմ ճանապարհին»:

«Եթե ասելիք չունես, ավելի լավ է ոչինչ էլ չասես: Ես այդպես եմ դաստիարակել իմ երեխաներին»:

«Ես երջանիկ եմ այն ժամանակ, երբ իմ երեխաներն են երջանիկ»:

Սյունե Առաքելյան                                            



© NEWS.am STYLE