Կախասնկով «ձմեռային» ապուր

17:15   6 նոյեմբերի, 2016

Ձմռան մոտենալուն պես ինչ-որ տաք եւ համեղ բանով ջերմանալ ենք ուզում: Այս թեթեւ ապուրը դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր ապուրների սիրահար չեն:

Կախասնկով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է.

Կախասունկ - 150 գրամ

Կարտոֆիլ - 3-4 հատ

Նեխուր - 1 ճյուղ

Գազար - 1 հատ

Սոխ - 1 գլուխ

Ինչպես նաեւ մաղադանոս, սամիթ, թթվասեր, բուսական յուղ եւ սերուցքային կարագ:

Մանր քերիչով հարկավոր է գազարը քերել, խորանարդի տեսքով կտրատել սոխը, նեխուրը, մաղադանոսը, կարտոֆիլը:

Երեք լիտրանոց կաթսայում ջուրը եռացնել, ավելացնել կարտոֆիլը, մաղադանոսն ու նեխուրը: Թավայի մեջ ձեթով եւ կարագով սոխը տապակել, ավելացնել գազարը եւ շարունակել տապակել:

Սունկը մաքրել, լվանալ, մանր կտրատել, ավելացնել սոխին ու գազարին եւ 5 րոպե տապակել։ Այնուհետեւ խառնուրդն ավելացնել ապուրին, հասցնել եռման աստիճանի, 3 րոպե եփել, կրակն անջատել, թողնել փոքր-ինչ սառչի:

Մատուցելուց առաջ թթվասեր ավելացրեք:

Բարի ախորժակ

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE