10 հնարք, որոնց օգնությամբ կարելի է նիհարել եւ քաղց չզգալ

20:10   8 նոյեմբերի, 2016

1. Լավ ծամեք կերակուրը

Մանրակրկիտ եւ երկար ծամեք կերակուրը՝ զգալով ուտելիքի համը: Դա թույլ կտա ավելի լավ մարսել կերակուրն ու հագեցնել քաղցի զգացողությունը:

2. Ջուր

Ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը կօգնի մարսողությանը եւ թույլ կտա ուտելիս սուր քաղցի զգացողություն չունենալ ու վերահսկել սննդի քանակությունը:

3. Բանջարեղենով ուտեստներ

Ամեն անգամ ուտելիս ափսեում պետք է բանջարեղեն լինի: Դրանց ծավալը պետք է կազմի ուտելիքի չափաբաժնի շուրջ կեսը: Բանջարեղենում անհրաժեշտ ամեն ինչ կա՝ վիտամիններ, մի շարք օգտակար նյութեր, մանրաթելեր:

4. Նախաճաշ

Երբեք մի հրաժարվեք նախաճաշից: Առավոտն օրվա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է մի քիչ շատ ուտել. չէ՞ որ առջեւում մի ամբողջ օր եւ բազմաթիվ գործեր կան: Հարկավոր է էներգիա եւ ուժ հավաքել: Նախաճաշի համար կատարյալ տարբերակ են ձվով ուտեստները՝ բանջարեղենով: Դա ե՛ւ սպիտակուցների պաշար է, ե՛ւ բավականաչափ քանակությամբ վիտամիններ:

5. Ավելի շատ մանրաթելեր

Մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակող նույնիսկ ոչ շատ սնունդը հագեցվածության զգացողություն է առաջացնում: Խնձորը, կաղամբը, գազարը, դդմիկը, սմբուկը, ծաղկակաղամբը հագեցնում են, բայց շատ կալորիա չեն ավելացնում: Մակարոնեղենն ու մաքրված հատիկավորները փոխարինեք դարչնագույն բրնձով եւ անմիջապես կզգաք տարբերությունը:

6. Ափսեի չափը

Մեծ ափսեում չափաբաժինը փոքր է երեւում: Ոչ թե ավելացրեք ուտելիքի չափը, այլ ավելի փոքր ափսե վերցրեք: Այս խաբուսիկ գործողությունն ազդում է մեր զգայական օրգանների վրա: Դրանք հաղորդում են, որ ափսեն լիքն է, պարունակությունը կերել եք, ինչը կօգնի կանգ առնել:

7. Աղցան՝ որպես նախուտեստ

Վարունգ, լոլիկ, կանաչեղեն, թարմ քերած գազար եւ կաղամբ: Հիմնական ուտեստից առաջ այս բաղադրիչներով աղցան ուտելով՝ կկարողանաք զսպել ախորժակն ու չափից շատ չուտել:

8. Ճաշի ավարտին ափսեն գրեթե, բայց ամեն դեպքում դատարկ չէ

Մինչեւ վերջին փշուրը մի կերեք: Ձեր չափաբաժնից մի քիչ թողեք, ասենք՝ 20 տոկոսը: Եվ ուտելուց որոշ ժամանակ անց հաճելի հագեցվածություն կզգաք, այլ ոչ թե հոգնածություն եւ որովայնի փքվածություն:

9. Ինչո՞վ է օգտակար ընթացքում ուտելը

Մոռացեք քաղցրավենիքի եւ արագ սննդի մասին: Դրանցից ոչ մի օգուտ չկա, փոխարենն ավելորդ կիլոգրամներ կհավաքեք: Ավելի լավ է նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի մեջտեղում քաղցի զգացողությունը մարեք արեւածաղկի սերմով կամ ընկուզեղենով: Դրանցում մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ մանրաթելեր կան:

10. Համեմունքներ

Համեմունքների մեծ մասը (քացախ, դարչին, քրքում, բոլոր տեսակի պղպեղները եւ այլն) թույլ են տալիս արագորեն հագենալ, սակայն կալորիա չեն ավելացնում: Խորհուրդ է տրվում լայնորեն կիրառել դրանք խոհանոցում:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE