Սիրուշոն՝ ամերիկյան հայտնի դիզայների մոդելավորած սեւ էլեգանտ զգեստով

10:33   6 նոյեմբերի, 2016

Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ այս օրերին ԱՄՆ-ում են՝ մասնակցելու նոյեմբերի 6-ին կայանալիք երաժշտական մրցանակաբաշխության։ Հայ հայտնիներն արդեն մի քանի օր է օվկիանոսից այն կողմ պատրաստվում են այս իրադարձությանը։ Երգիչ-երգչուհիները, բացի իրենց ելույթների փորձերից, մտահոգվում են նաեւ բեմական հագուստի մասին։

Սիրուշոն արդեն կատարել է իր ընտրությունը։ Նա շոուին կներկայանա սեւ էլեգանտ զգեստով, որը ամերիկյան հանրահայտ դիզայներ Միքայել Կոստելլոյի աշխատանքն է։

A photo posted by Sirusho (@sirushoofficial) on

«Միքայել Կաստելլոյի հանդերձասրահում, մրցանակաբաշխությանը պատրաստվելիս»,- Instagram-ում գրել է երգչուհին։

Նշենք, որ Քալիֆորնիայից հայտնի դիզայները աշխատում է այնպիսի աշխարհահռչակ ատղերի հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Նիքի Մինաժը, Քեյթլին Ջեները (Քիմ Քարդաշյանի հայրացուն), Քեթի Փերին եւ ուրիշներ։

Tune into tonight to watch the premiere episode of #keepingupwiththekardashians to see Kim and I style @caitlynjenner for the espys on e at 8:00-9:00 pm

A photo posted by Michael Costello (@michaelcostello) on



© NEWS.am STYLE