11:10 7 նոյեմբերի, 2016Ռոբ Քարդաշյանի ընկերուհին, իսկ ավելի ճիշտ ապագա կինը՝ Բլեք Չայնան, ինչպես հայտնի է, հղի է եւ այս ամիս ծննդաբերելու է:
Ըստ TMZ-ի՝ 28-ամյա երգչուհին մտադիր է ծննդաբերել Լոս Անջելեսի Cedars-Sinai Hospital կլինիկայում, որտեղ որդուն լույս աշխարհ է բերել Քիմ Քարդաշյանը:

Հայուհին ծննդաբերել էր էլիտար հիվանդասենյակում, որտեղ մեկ գիշերը 4.000 դոլար արժե:
Բլեք Չայնան արդեն ամրագրել է այդ սենյակն իր համար:

Սենյակում երեք մահճակալ, երկու լոգասենյակ եւ հյուրերի համար սրահ կա:
Հիշեցնենք, որ վերջերս Ռոբ Քարդաշյանը սպառնացել էր ռեփերին, որը համբուրվել էր իր ապագա կնոջ հետ: