Դավաճանողների 5 վախերը

21:09   4 դեկտեմբերի, 2016

1. Վախ, որ քեզ դավաճանում են

Այո՛, դավաճանները վախենում են հայտնվել իրենց կողակցի դերում, որին իրենք դավաճանում են: Նրանք շատ կասկածամիտ են եւ կարող են իրենց կասկածները որպես դավաճանության արդարացում օգտագործել: Նման մարդկանց դավաճանությունն ուժի եւ վերահսկողության զգացողություն է տալիս. իբր, եթե անգամ ինձ դավաճանում են, ապա ես զոհ չեմ, քանի որ ես նույնպես դավաճանում եմ: Տարօրինակ է, բայց՝ փաստ:

2. Վճռական զուգընկերոջ վախ

Դավաճանողների մեծ մասը վախենում են մենակ մնալուց: Էությամբ հակասական լինելով՝ նրանք վախենում են, որ զուգընկերը կլքի իրենց: Նրանց վախերից են ուժեղ կամքով եւ վճռական մարդիկ, որոնք համարձակություն կունենան լքել դավաճանողին: Այդ պատճառով, օրինակ, կնամոլները կարողանում են թույլ կանանց գտնել, որոնք կապվում են իրենց եւ վճռականություն չեն ունենում հեռանալ, նույնիսկ իմանալով դավաճանության մասին:

3. Լուրջ հարաբերություններից վախ

Դավաճանողների մեծ մասը չեն ուզում եւ պատրաստ չեն ֆիզիկապես եւ սեքսուալ առումով հավատարիմ լինել մեկ մարդու: Հաճախ պատճառն այն է, որ նրանք վախենում են վստահել մեկ մարդու եւ ամբողջությամբ նրան վստահել իրենց սիրտը:

4. Ձանձրույթի վախ

Դավաճանողների մեծ մասն անհանգիստ են, որոնց մշտապես արտաքին խթան, նոր բան է հարկավոր: Մարդկանց ուղեղը տարբեր կերպ է կառուցված. ոմանք երկարատեւ հարաբերություններ եւ իսկական սեր են փնտրում, մյուսներն էլ հաճախակի սիրահարվում են:

5. Տարբերակների վախ

Տարբերակների առկայությունը խնդիր է դավաճանողների համար: Նրանք ցանկանում են միակը լինել իրենց զուգընկերոջ համար, բայց իրենք ուզում են տարբերակներ ունենալ: Եթե տեսնում են, որ իրենց զուգընկերն ինչ-որ մեկի հետ սեթեւեթում է, իրենց անվստահ են զգում եւ կարող են իրենց ես-ը հաստատել՝ նույնպես սեթեւեթելով ուրիշների հետ (եթե ոչ ավելին):

Այո՛, մարդկանց մեծ մասը դավաճանում է անվստահության, բարդույթների եւ վախերի պատճառով: Չնայած նա, ով ուզում է դավաճանել, միշտ պատճառ եւ առիթ կգտնի:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE