Ձմեռային դիետա 12 օրվա համար

16:11   7 նոյեմբերի, 2016

Երեւանում ձնաբուք չէ, ինչպես Մոսկվայում, բայց այստեղ նույնպես ձմռան շունչը կա: Սա նշանակում է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել ձմեռային դիետային: Ի դեպ՝ ամանորյա տոների ընթացքում անսահանափակ ուտելու մեր հիմար սովորույթի դեպքում այս դիետային ուշադրություն դարձնելը անհրաժեշտություն է։

12 օրվա համար նախատեսված ձմեռային դիետան բավական բարդ է եւ շատ կիլոգրամների կորուստ է խոստանում:

Ձմեռային դիետայի ճաշացանկն այսպիսին է.

Առաջին, երկրորդ, երրորդ օր - կեֆիր;

Չորրորդ, հինգերորդ, վեցերորդ օր - առանց կաշվի եփած հավ;

Յոթերորդ, ութերորդ, իններորդ օր - բանջարեղեն;

Տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ օր - չոր կարմիր գինի (օրական 350 գրամ)՝ պանրով:

Հացն ու հացաբուլկեղենն ամբողջությամբ բացառվում են:

Կալորիաների քանակությունը՝ անսահմանաափակ:

Ջուրն ու կանաչ թեյը՝ ըստ պահանջի:

Դիետայի ավարտից հետո կարելի է անցնել սովորական սննդակարգի՝ խուսափելով չափից շատ ուտելուց:

Ձմեռային դիետայի արդյունքում կարելի է 8-ից մինչեւ 15 կգ կորցնել:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE