Երգչուհի Էմմին հղի՞ է

12:52   7 նոյեմբերի, 2016

Երգչուհի Էմմին Instagram-ում վերջերս միայն սելֆիներ էր հրապարկում՝ ցուցադրելով իր շպարված կամ առանց դիմահարդարման դեմքը։ Սակայն րոպեներ առաջ հայտնվել է եւս մեկ լուսանկար, որը կարծես բացատրում է վերջին շրջանում այդքան շատ սելֆիների հետեւում թաքնված գաղտնիքը։

Фото опубликовано Emmy Bejanyan (@emmybejanyan)

Դիմահարդարման սենյակում արված լուսանկարում Էմմին «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստան ներկայացրած Իվետա Մուկուչյանի հետ է։ Երգչուհիները միասին մասնակցել են նոյեմբերի 6-ին կայացած մրցանակաբաշխության։

Фото опубликовано Emmy Bejanyan (@emmybejanyan)

Ճիշտ է, կադրում երկուսն էլ շատ հմայիչ են, բայց մեր ուշադրությունը գրավեց երգչուհու կլորացած փորիկը։  Հավանաբար երգչուհու առաջնեկը՝ Դանին, շուտով քույրիկ կամ եղբայր կունենա։

Ի դեպ, մեկնաբանության մեջ Էմմին ինքը ակնարկել է այդ մասին։

Հիշեցնենք, որ փոքրիկ Դանին լույս աշխարհ է եկել 2015-ի նոյեմբերին։

 



© NEWS.am STYLE