10:29 8 նոյեմբերի, 2016Այս կետի շուրջ նույնպես կողմերը, կարծես, համաձայնություն ձեռք բերեցին: Ո՛չ Փիթը, ո՛չ Ջոլին չէին ցանկանում զիջել այս հարցում. ի դեպ՝ սա միակ բանն է, որը նրանց անհանգստացնում է:

Ըստ The Telegraph-ի՝ կողմերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Անջելինան եւ Բրեդը համաձայնություն են ձեռք բերել այս կետի շուրջ, չնայած Ջոլին դեմ է 6 երեխաներին Բրեդին վստահելուն:

Դերասանուհու ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ երեխաները կմնան Ջոլիի խնամակալության ներքո, իսկ Փիթին թույլ կտան «թերապեւտիկ այցեր կատարել»: Նշվում է, որ երկուսն էլ կողմ են ընտանիքի «առողջացմանը»:

TMZ-ը, սակայն, գրում է, որ սա ժամանակավոր համաձայնություն է, որը որեւէ կերպ չի խանգարում խնամակալության շուրջ Բրեդի հայտարարությանը: