Համացանցում հայտնվել է 7-րդ «Գահերի խաղի» սցենարը. ուշադրություն սպոյլեր

11:45   8 նոյեմբերի, 2016

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին չկարդա՛լ: Սա ուղղակի սարսափ է նրանց համար, ովքեր գիտեն, որ «Ձմեռը» մոտենում է: Բայց դրանից բացի, մոտենում են նաեւ սպոյլերները:

Huffington Post-ը գրում է, որ ամբողջ սյուժեն, բացարձակապես ամբողջ սցենարը հայտնվել է համացանցում: Reddit-ի ոմն օգտաատեր՝ awayforthelads մականունով, հրապարակել է սյուժեի դետալները: Մի քանի ժամ անց օգտատիրոջ հաշիվը հեռացվել էր, բայց սցենարն արդեն համացանցում տարածվել է: Այդ ամենն ավելի վաղ էր տեղի ունեցել, սակայն սցենարը համացանցում չէր պտտվում: Սերիալի պրոդյուսերը եւ HBO ալիքը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը:

Մինչ սերիալը նկարահանում են Իսպանիայում, հայտնենք, որ ըստ սյուժեի՝ Դեյներիսն ու Ջոն Սնոուն դաշինք են կնքում քայլող մեռյալների դեմ, եւ դաշինքին է միանում Սերսեան: Ջոնը գլուխ չի խոնարհում Վիշապների տիրուհու առաջ, բայց համաձայնում է հրաժարվել «Հյուսիսի թագավորի» կոչումից, եթե Դեյներիսը նրանց օգնի պայքարել մեռյալների դեմ:

Սերսեան սկզբում համաձայնում է, բայց վերջին պահին զորք չի ուղարկում այն հույսով, որ մեռյալներն եւ թագավորության բանակը կոչնչացնեն միմյանց: Քրոջ ուխադրժության վրա բարկացած Ջեյմին ինքն է մեկնում հյուսիս:

Գիշերվա իշխանը սպանում է Դեյներիսի վիշապներից մեկին, եւ վերջինս, մահվան կապույտ կրակ ժայթքելով, մեռյալների բանակի հետ հարձակվում է պատի վրա: Իշխանին անբուժելի հիվանդությունից փրկում է Ջոն Սնոուի ընկեր Սեմը, որը եւ կբացահայտի Ջոնի ծննդյան գաղտնիքը:

Ճկույթն ուզում է Արյա Սթարքին լարել նրա քույր Սանսայի դեմ, բայց վերջինս հասկանում է խորամանկ լորդի պլանը եւ քրոջ ձեռքերով վերջ է դնում նրա կյանքին:

Սերսեան հղիանում է Ջեյմիից, որն էլ իր հերթին Օլաննային (Մարգերիի մորը) թույլ է տալիս կյանքից արժանապատիվ հեռանալ՝ թույն ընդունելով: Նա խոստովանում է, որ սպանել է Ջոֆրիին:

Կան կերպարներ, որոնք կվերադառնան սերիալ, մենք նրանց կորցրել էինք դեռ 3-րդ եթերաշրջանում: Մի խոսքով, իզուր էլ դուք սա կարդացիք…



© NEWS.am STYLE