Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն մերկացել է GQ Brasil-ի համար

12:34   8 նոյեմբերի, 2016

Բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն շուտով մասնակցելու է Victoria's Secret Fashion Show-ին: Այն անցկացվելու է Փարիզում, բայց ցուցադրության վայրը գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Ալեսանդրայի հետ Փարիզում ցուցադրությանը մասնակցելու են նաեւ Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, Քենդար Ջեները եւ այլ մոդելներ: Շոուն տեղի է ունենալու նոյեմբերի վերջին, բայց եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի սկզբին:

Ցուցադրության ընթացքում ելույթ են ունենալու նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը, The Weeknd-ը:

Իսկ մինչ այդ 35-ամյա սուպերմոդելը հայտնվել է GQ Brasil-ի նոյեմբերյան համարի շապիկին եւ էջերում:

Գեղեցկուհուն լուսանկարել է Ստյուարտ Շայնինգը:

 



© NEWS.am STYLE