Սիրուշոն՝ ամերիկյան հանրահայտ դիզայների վերջին հավաքածուի շքեղ զգեստով

11:33   8 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացած հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը ներկա էր հայկական շոու-բիզնեսի ողջ աստղաբույլը։ Հայտնի արտիստները, հաղորդավարներն ու շոումենները լրջորեն պատրաստվել էին միջոցառմանը՝ մանրակրկիտ մտածելով ոչ միայն իրենց ելույթների, այլեւ գեղեցիկ տեսքի մասին։

Հրավիրվածների թվում էր նաեւ երգչուհի Սիրուշոն, որը ներկայացել է ամերիկյան հանրահայտ դիզայներ Միքայել Կոստելլոյի մոդելավորած զգեստով։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Սիրուշոյի զգեստը դիզայների վերջին հավաքածուից է եւ կոչվում է «Emory»։

Դիզայների այս հավաքածուի գները սկսվում են 3500 դոլարից։  

Ավելի վաղ Սիրուշոն լուսանկար էր հրապարակել դիզայների հանդերձասրահից։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Նշենք, որ Քալիֆորնիայից հայտնի դիզայներ Կոստելլոն աշխատում է այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Նիքի Մինաժը, Քեյթլին Ջեները (Քիմ Քարդաշյանի հայրացուն), Քեթի Փերին եւ ուրիշներ։

Фото опубликовано Michael Costello (@michaelcostello)



© NEWS.am STYLE