Շակիրան չեղարկել է մասնակցությունը AMA-ին եւ Latin Grammy-ին

14:40   8 նոյեմբերի, 2016

Հոկտեմբերի վերջին Շակիրան Youtube-ի իր shakiraVEVO ալիքում ներկայացրել էր «Շանտաժ» երգը, որը ներառված է լինելու երգչուհու 11-րդ ալբոմում։

Հոլովակն արդեն 26 մլն դիտում է ունեցել, իսկ Շակիրան իր Twitter-ում հայտարարել է, որ չի մասնակցելու Լաս Վեգասի T-Mobile Arena-ում նոյեմբերի 17-ին կայանալիք AMA մրցանակաբաշխությանն ու Լոս Անջելեսի Microsoft Theater-ում սպասվող Latin Grammy 17-րդ մրցանակաբաշխությանը:

«Անձնական պատճառներով չեմ կարողանա Վեգաս եւ Լոս Անջելես մեկնել՝ մասնակցելու AMA եւ Latin Grammy մրցանակաբաշխության արարողություններին»,- գրել է 39-ամյա երգչուհին:



© NEWS.am STYLE